Այսօր: Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2020թ.
Դվինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.07.20 ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԻ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐԻ ԵՎ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ
Հարգելի'   համագյուղացիներ.   Մեկնարկել է Դվին համայնքի մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգման,առաջին հարկի լուսամուտների ճաղավանդակների և սանհանգույցի կառուցման  աշխատանքները , որի ֆինանսավորումն ամբողջությամբ` ≈ 10200000 /տասը միլիոն երկու հարյուր հազար դրամ/ իրականացվում  է  Դվին համայնքի  բյուջեի միջոցներով: Նախատեսվում է ամբողջությամբ վերանորոգել և բարեկարգել հարակից տարածքը:     Համայնքի  բազմաթիվ բնակիչներ իրենց ցանկությունն ու աջակցությունն են  հայտնել  մշակույթի տան  հարակից տարածքում կառուցվող  շրջանաձև  պուրակի  միջնամասում  շատրվան տեղադրելու համար:Վերոնշյալ գաղափարը իրագործելու ... Մանրամասն
22.06.20 Վերականգնվել է Դվին միջհամայնքային 1,5 կմ երկարությամբ ճանապարհը

Վերականգնվել է Դվին միջհամայնքային 1,5 կմ երկարությամբ ճանապարհը:

30.04.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱԿՈԲ ԴՎՆԵՑԻ,ՕՐԲԵԼԻ ԵՎ ԳՈՒՐԳԵՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
2020 թվականի ապրիլ ամսվա վերջում ավարտվեց Դվին համայնքի`  ՀԱԿՈԲ ԴՎՆԵՑԻ, ՕՐԲԵԼՈՒ  ԵՎ ԳՈՒՐԳԵՆԻ փողոցների մասնակի ասֆալտապատման աշխատանքները: Շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ նշյալ հատվածներում են  գտնվում համայնքի կենսական անհրաժեշտություն համարվող շինությունները` մանկապարտեզ , դպրոց, բուժամբուլատորիա, մշակույթի տուն  և համայնքապետարան: Ասֆալտապատման աշխատանքներից բացի վերանորոգվեց փողոցներում առկա ոռոգման  համակարգը, տեղադրվեցին արգելակման, զգուշացնող , արագությունը սահմանափակող և այլ նշաններ: Շինարարությունն իրականացվել է << Արարատ-ճանշին>> ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքերը կազմակերպվել են << Տրասնպորտային ԾԻԿ>> ՊՈԱԿ-ի կողմից:Նշյալ աշխատանքերը ... Մանրամասն
20.04.20 ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի  ապրիլի 27-ին, ժամը 11:00-ին Դվինի համայնքապետարանում  անցկացվելու է Դվին համայնքի  ավագանու հերթական  նիստ:

25.12.19 ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում` 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ավարտվեց  ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքի մշակույթի տան մասնակի նորոգման աշխատանքները: Այն կծառայի համայնքի բնակիչներին` տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու համար: Վերանորոգվեց նաև  համայնքի գրադարանը, որը գտնվում էր անմխիթար վիճակում: 

10.12.19 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵՑ ՆՈՐԱՇԵՆ-ԴՎԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԸ

2019 թվականի դեկտեմբերի վերջին ավարտվեց  Ա/ճ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 կմ0+000-կմ1+940 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները: Շինարարությունն իրականացվեց  << Արարատ-ճանշին>> ՍՊԸ-ի կողմից, տեխնիկական հսկողությունն իրականացվել է <<Kocks Consult GMBH>> կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից, հեղինակայնին հսկողությունը` << Ճանննախագիծ>> ինստիտուո ՍՊԸ-ի կողմից: Օբյեկտի շինարարության արժեքը կազմում է 322981.0 հազ. դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Նախագիծը կազմված է 2018 թ. համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում:

07.11.19 ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ

Համայնքների տնտեսական  և սոցիալական  ենթակառուցվածքների  զարգացմանն ուղղված  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2019 թվականի օգոստոս ամսից ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքում ընթանում է համայնքի մշակույթի  տան մասնակի նորոգման աշխատանքները: Գնման գործընթացում հաղթոթղ է ճանաչվել << ՆԱՎԻՏԱՍ >> ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 12100000 /տասներկու միլիոն  հարյուր հազար/ դրամ, որի 70 % - ը տրամադրվում է համայնքի բյուջեի միջոցներից, իսկ մնացած` 30 %-ը պետական բյուջեից: Նորոգման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և նախատեսվում  է ավարտին հասցնել մինչև ս/թ դեկտեմբրի 31-ը:

 

07.11.19 ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Համայնքների տնտեսական  և սոցիալական  ենթակառուցվածքների  զարգացմանն ուղղված  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2019 թվականի հուլիս  ամսից ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքում ընթանում է համայնքի ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքները: Գնման գործընթացում հաղթող է ճանաչվել << ՄԱՐՈՒԹԱՇԻՆ>> ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 8755000 /ութ միլիոն   յոթ հարյուր հիսունհինգ հազար  դրամ, որի 45 % - ը տրամադրվում է համայնքի բյուջեի , իսկ մնացած` 55 %-ը պետական բյուջեի միջոցներից: Նորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

 

29.08.19 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դվինի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով մրցույթ անցկացնելու մասին
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դվին համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դվինիհամայնքապետարանի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով․  1. Հայաստանի Հանրապետության ԱրարատիմարզիԴվինիհամայնքապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.2-1) Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը. 1)     աշխատակազմի գործավարությունը,նամակագրություն և արխիվային  գործ 2)    համայնքի ղեկավարի որոշումների,կարգադրությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպում:3)    ավագանու ... Մանրամասն
13.06.19 ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

   Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին:

    Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Դվինի համայնքապետարանին կից այգում կազմակերպվեց միջոցառում: Կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ, մանկական համերգային զվարճալի ծրագիր, խաղեր, մրցույթներ: Միջոցառման ընթացքում երեխաներին բաժանվեցին պաղպաղակներ, կավիճներ և փուչիկներ: 

1 2


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԴՎԻՆ
ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԵՐ
ԴՎԻՆ ԳՅՈՒՂ
Դվին համայնքի ղեկավար
ԴՎԻՆ ՏՈՆ
ԴՎԻՆ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Դվին համայնք, Հակոբ Դվնեցու Փ.Շ.17

+(374)235 6-00-67

Dvingp@inbox.ru dvin.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner